ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

332555770_695706068965894_1726444680068404377_n

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել  Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

--00—ՅՄ