Գորիսի հրուշակեղենի արտադրամասը շարունակում է գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

տես

Գորիսում վերացվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, ք. Գորիս):

Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ԼՀ