Կապանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

կա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Մաիլյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, ք. Կապան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ԼՀ