Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունները և Լաչինի միջանցքով տարանցման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

դդ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացները։ Բլինքենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով հումանիտար եւ առեւտրային տարանցման կարեւորությունը: Այդ մասին տեղեկնում ենք ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից․

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նրան տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարեւորությունը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

--00—ՍՊ