Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

erkrasharj

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Աղետների կառավարման պետական ​​գործակալությունը։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բալիքեշիրի Սուսուրլուք թաղամասում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ։

Օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

--00—ՅՄ