Ալիևն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան և ստիպված ադրբեջանական օգնություն ընդունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Ալիևն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան և ստիպված ադրբեջանական օգնություն ընդունեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Վաշինգտոնյան բանակցություններից առանձնապես մեծ սպասելիքներ ունենալ չի կարելի։ Ըստ նրա՝ Հայաստանը չունի բանակցային բովանդակություն և սկզբունքներ։

Հայրապետյանի պնդմամբ, ավելին, Հայաստանի իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարողանում պաշտպանել Հայաստանի շահը, անընդհատ գնում է զիջումների և փոխարենը ոչինչ չի ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ