«Մենք ազգ չենք», «մենք բոլորս ենք մեղավոր» քայքայիչ ուղերձները հենց այնպես չեն հայտնվում․ Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

f645a6bc8c0be2-645a6bc8c0c22thumb-780x_

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էն որ ասում եմ. «էս ամեն ինչը գրքերում կա», խնդրեմ, ևս մի օրինակ. «The biggest success of the neoliberal project has been a doubling  down of the self-blame ... Self-[1]blame demobilizes people, and it is a strategy»։

Թարգմանեմ. «Նեոլիբերալ պրոյեկտի ամենամեծ հաջողությունը ինքնախարազանման ուժգնացումն է [կրկնապատկումը] ... Ինքնախարազանումը մարդկանց դեմոբիլիզացնելու ռազմավարություն է»։

Ամենօրյա ռեժիմով «մենք ազգ չենք», «մենք արժանի չենք», «մենք բոլորս ենք մեղավոր» և քայքայիչ այս ուղերձների հարյուրավոր այլ տարբերակներ հենց այնպես չեն հայտնվում հանրային խոսույթում, դա ռազմավարական հաղորդակցման՝ զանգվածային պրոպագանդայի, արդյունք է, որի նպատակը դիմադրությունից մեզ հետ պահելն է»։

--00—ՅՄ