Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուր․ Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

96602589bd40b3071450b492d8251444_M

«Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանները,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Հարթակ22» խմբի անդամներից մի քանիսը մեկ-երկու շաբաթը մեկ գնալու են, գերեզմաններին տիրություն անեն, մաքրեն, ծաղիկները փոխեն։

Եթե ցանկանում եք մասնակցել, հայտարարության հղումը ստորև մեկնաբանությամբ դնում եմ։ Հայտարարության տակ գրեք, որ պատրաստ եք միանալ նախաձեռնությանը»,- գրում է Վրթանեսյանը։

--00—ՅՄ