Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ, ունենք պայծառ ապագա. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 14, 24News

ՊՍ

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ առաջադեմ գործընկերության ոգով, և նրանք ունեն պայծառ ապագա։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին Դմիտրի Պեսկովը նշել է «Россия-1» հեռուստաալիքի Մոսկվա-Կրեմլ-Պուտին ծրագրին տված հարցազրույցի շրջանակում:

«Մոսկվան կարծում է, որ եռակողմ համաձայնագրերը մնում են անվիճելի հիմք Բաքվի և Երվանի միջև կարգավորման համար» - ընդգծել է Կրեմլի խոսնակը։

 --00—ԱՊ