Պայմանավորվածություններն իրագործելու համար շփումներ են տեղի ունենում Երևանի և Բաքվի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Պեսկով

ՌԴ իշխանությունները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին և շարունակում են շփումները Երևանի և Բաքվի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Նա նաև անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու մասին:

«Մենք տեղյակ ենք, որ երեկ իրավիճակը սրվել է: Դուք գիտեք, որ ռուսական կողմի ներկայացուցիչները ջանքեր են ներդրել, որ հրադադարի ռեժիմը վերականգնվի: Ռուսաստանը շարունակում է շփումները՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասել է նա:

--00--ԱԹ