ԱՄՆ-ն քավոր չի կանգնելու Երևանին ու Բաքվին, բանակցությունները տապալվելու են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ԱՄՆ-ն քավոր չի կանգնելու Երևանին ու Բաքվին, բանակցությունները տապալվելու են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Վաշինգտոնյան բանակցություններից առանձնապես մեծ ակնկալիքներ չկան, քանի որ պարզ չեն հայկական կողմի մոտեցումները, հստակ չէ նաև տեսլականը։

Բացի այդ, ըստ ադրբեջանագետի, ԱՄՆ-ն ընդամենը հարթակ է տրամադրում, որտեղ Ռուսաստանը չկա, բայց որևէ երաշխիք չի տալիս և, բնականաբար, չի զսպելու նաև ադրբեջանական ագրեսիան։ Հայրապետյանի կարծիքով, Ալիևը հիմքեր է նախապատրաստում էսկալացիայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ