55-ամյա կինը հայտնել է, որ 28-ամյա տղամարդը բռնաբարել է իրեն, հափշտակել զարդերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

27dc95a1-4401-4d63-95d5-2fe8ac07468c.jpg

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։ Այս մասին հայտանում է Shamshyan.com-ը։

Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և, որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։ 

Իրավապահները տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։

--00—ԶՀ