Հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ լինել, այս անգամ՝ ԼՂ-ում․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

i-patasxan-zlm-neri-bazmativ-h-n201956-1

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում։

«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է ցեղասպան քաղաքականության զոհ մնալ, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության համատեքստում։

Պարզապես սա 21-րդ դարն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը՝ իր  ինստիտուտներով և օրինական քաղաքական մեխանիզմներով հանդերձ, որոնք պետք է կանխեն աղետը Լեռնային Ղարաբաղում և ենթադրեն ոչ բարենպաստ միջազգային հետևանքներ Ադրբեջանի ղեկավարության համար»,-թվիթերի իր էջում գրել է Մարուքյանը։  

--00—ՅՄ