Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն ամոթալի է․ թուրք լրագրող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

վ
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել թուրք լրագրող, «Öncü» և «Milliyet» թուրքական թերթերի նախկին թղթակից, «Sabah Postası» և «Gece Postası» թերթերի նախկին խմբագիր, «Akşam»-ի նախկին գլխավոր խմբագիր, Բրյուսելում «Info-Türk»-ի և «Güneş Atölyeleri» կայքերի համահիմնադիր, ձախ հայացքներով հայտնի ու այժմ հարկադրված Բելգիայում բնակվող Դողան Օզգյուդենի հետ:

Լրագրողի հետ զրուցել ենք թուրք հանրության շրջանակներում Հայոց ցեղասպանության նկատմամբ տիրող տրամադրությունների, այդ հարցում թուրքական կողմի պաշտոնական դիրքորոշման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մեկնարկած գործընթացում դրա ունեցած դերի մասին: 
 

                                       Համառոտ կենսագրական 

Օզգյուդենը ծնվել է 1936-ին երկաթգծի աշխատակցի ընտանիքում՝ Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիքի շրջանում: Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Թուրքիայի տարբեր գյուղերում և դպրոցներում: Լրագրության իր կարիերան սկսել է 1952-ին՝  «Ege Güneşi» թերթում: 

Օզգյուդենը ձախ հայացքներ ունենալու պատճառով 1962-ին համալրել է «Թուրքիայի աշխատավորների կուսակցություն» (TİP) շարքերը, իսկ արդեն 1964-ին ընտրվել կուսակցության կենրոնական կառավարման խորհրդի անդամ: Նույն տարում ստանձնել է ձախ հայացքներով հայտնի «Akşam» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որում մնացել է մինչև 1966-ը: Թուրքիայում 1971-ի հեղափոխությունից հետո ձերբակալվելու վտանգի առաջ հայտնված թուրք լրագրողն ապաստանել է Բելգիայում: Թուրքիայի քաղաքացիությունից զրկված ընդդմադիրն այժմ իր կարիերան շարունակում է Բրյուսելում: 

 Առավել մանրամասն սկզբնաղբյոր կայքում։

--00—ԼՀ