ԱԺ փակ նիստում կքննարկվի Ադրբեջանի վերջին ագրեսիան․ ԳՇ-ից և ԱԱԾ-ից են ներկա լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

աժ

Ազգային ժողովում ժամը 16:00-ին «Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցորի մշտական հանձնաժողովում տեղի կունենա ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին փակ քննարկում, հայտնում է ԱԺ-ում 24News-ի  թղթակիցը։

Փակ քննարկմանը ներկա են լինելու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը:

Փակ նիստին ներկա են լինելու նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

--00—ԼՄ