Սյունիքի մարզպետն այցելել է դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի ԲԿ-ում գտնվող տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

l-0x0wh-786x458z-1 (16)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։

Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։

--00—ՅՄ