Ի՞նչ բովանդակություն ունի Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» գիրքը․ «Aravot.am»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

նկար

Առաջիկայում, ինչպես արդեն հայտնել ենք, լույս կտեսնի ՀՀ երրորդ նախագահի հեղինակությամբ կազմված գիրք՝ «Բանակցային առաջնագծում» վերնագրով։ 

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է բովանդակում գիրքը, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը նշել է, որ գրասենյակի նախաձեռնությամբ կազմված գիրքը, ըստ տարիների, համակարգված և ամփոփ ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և դրանից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթները, հայտարարությունները, ուղերձները, հոդվածները, հարցազրույցները:

Ժողովածուն ներառում է նաև հավելվածներ, որոնք օգտակար կարող են լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:

Գրքի շնորհանդեսին մանրամասնորեն կներկայացվի նախաձեռնության նպատակը և ժողովածուի ամբողջական բովանդակությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ