ՀՀ-ի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումներին փոխադարձ այցերի պայմանավորվածություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1104229

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները:

«Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասաց Ռուբինյանը:

«Արմենպրես»-ի հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ