Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող բեռնանավը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է կառավարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

photo_2023-01-16_12-06-31

Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց  բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին: Այս մասին հայտնել է Ստամբուլի  առափնյան ոստիկանության վարչությունը, փոխանցում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ցամաքին «նստած» MKK-1 անվանումով նավը դուրս բերելու համար այժմ փրկարար նավերով իրականացվում են համապատասխան գործողություններ:

Տեղեկացվում է, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:

--00—ՅՄ