ՀՅԴ Արտաշատի տարածքայինի ղեկավարին մեղադրանք առաջադրվեց․ միջնորդելու եմ՝ դռնբաց քննվի կալանքի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ, ինձ հայտնի դառնալու պահին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն այս քրեական վարույթն արդեն հանրայնացրել է, դրան տվել է հանրային լայն հնչեղություն, ավելին՝ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուստի պատրաստվում եմ միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի միջնորդության քննության դատական նիստն անցկացվի դռնբաց կարգով, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանելու»:

--00—ԼՄ