Իրանի ոստիկանությունը մեկ գործողության ընթացքում 3 տոննա թմրանյութ է առգրավել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

,

Իրանի ոստիկանությունը հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում իրականացված գործողության ընթացքում առգրավել է 3000 կգ ապօրինի թմրանյութ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը:

Նահանգի ոստիկանության բրիգադային գեներալ Մոհամմադ Քանբարին ասել է, որ իր ուժերն Իրանշահր և Խաշ քաղաքներում ոչնչացրել են թմրամիջոցների շրջանառության երկու օղակ։

Նա նշել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող 9 մարդ, առգրավվել է զգալի քանակությամբ զենք և զինամթերք, ինչպես նաև՝ 3000 կիլոգրամ թմրամիջոց։

Իրանը 900 կմ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ և մաքսանենգների կողմից օգտագործվում է որպես հիմնական ուղի՝ թմրանյութերն այլ երկրներ տեղափոխելու համար:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանը միլիոնավոր դոլար է ծախսել իր սահմանները փակելու և եվրոպական, արաբական ու Կենտրոնական Ասիայի երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցումը կանխելու համար:

--00--ՀԱ