Երևանում առգրավվել է բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ձուկ.

Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։

--00—ԼՀ