«Դվինում» պատրաստվում են Պուտինի և ՀԱՊԿ այլ երկրների ղեկավարների այցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Ինչպես արդեն տեղեկացրել էր 24News-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Դվին» հյուրանոցային համալիր, որտեղ օրվա ընթացքում նախատեսվում է ՀԱՊԿ երկու նիստ։

Այս պահին «Դվին» հյուրանոցային համալիրում պատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀԱՊԿ այլ երկրների ղեկավարների այցին:
Ինչպես տեսանյութում է երևում՝ տարածքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, տրվում են ցուցումներ:

Հավելենք, որ այսօր նախատեսվում է ՀԱՊԿ երկու նիստ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ, ՊՆ նախարարներն ու Անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ խորհրդի, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարները։
Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՄ