Իրանական զորքը հատել էր Արաքսը Արցախի օկուպացված հատվածներում, Բաքուն լռեց. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Իրանական զորքը հատել էր Արաքսը Արցախի օկուպացված հատվածներում, Բաքուն լռեց։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի համոզմամբ, Հայաստանը չի կարող ստորագրել իր մահվան դատավճիռը և պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման ու, առաջին հերթին, պետք է սպառազինվի։

Իրանագետի կարծիքով, Ադրբեջանը Թուրքիայի կույրաղիքն է տարածաշրջանում, իսկ նեոօսմանականությունն ու թուրանականությունը հենց Իրանի դեմ են ուղղված։

Ըստ նրա՝ Հայաստանը, որպես զարգացող պետություն, պետք չէ Թուրքիային։

Իրանագետի պնդմամբ, Իրանը, իր շահերից ելնելով, կպաշտպանի Սյունիքը։

--00—ԱՊ