ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Արչիլ Թալակվաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Նշվում է, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով դրան միջազգային հանրության կողմից համարժեքորեն արձագանքելու անհրաժեշտությունը։

«Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-վրացական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ՝ մատնանշելով դրանում խորհրդարանների ունեցած կարևոր դերը։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու Հայաստանի և Վրաստանի ջանքերին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր