ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին։ «Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր։ [...] Կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսներն ու ընկերությունները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց շրջանառու միջոցները, անշարժ գույքը, և չակնկալեն, որ իրենց բացթողումը Կառավարությունը պետք է վերացնի»,- նշել էր նա։
Փոխհատուցման թեմայով 24News-ը հարցում իրականացրեց առևտրականների և տնտեսվարողների շրջանում, որոնք հիմնականում խուսափում էին խոսել։
«Փոխհատուցում եթե լինի, ապա՝ չաշխատած օրերի համար», - ասաց մեկը։
«Փոխհատուցման խնդիրը պետության հետ կապված հարց չէ», - ասաց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։