Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ռումբի մասին տեղեկությունը փոխանցվել է «Զվարթնոց» օդանավակայան  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

օդանավ

ժ․ 17։48-ին տեղեկատվությություն է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կառավարման կենտրոնից այն մասին, որ Վնուկովո օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող Բոյինգ 737-8FH տիպի ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա։

Տեղեկատվության աղբյուրը Ռոստովի օդանավակայանի դիսպետչերական ծառայությունն է, որը փոխանցել է Թբիլիսիի օդանավակայանի իր գործընկերներին, իրենք էլ մեզ։ Չվերթն իրականացնում է «Արմենիա» ավիաընկերության օդանավը, օդանավում կա 156 ուղևոր։ Վայրէջք կատարելու է «Զվարթնոց»  օդանավակայանում, ժ․18։20-ին Երևանի ժամանակով։ Թռիչքը՝ Ժ․15։19-ին Մոսկվայի Վնուկովոյից։

--00—ՀԶ