Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News  

էրդողան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են  տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։

--00—ՄՀ