20-ից ավել ադրբեջանցու եմ հաղթել/ Հայրս դեմ էր, որ միանամ իշխող թիմին/ Չտես մարդը պաշտոն չպիտի ստանա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Սպորտային կարիերայի ընթացում ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը մրցագորգում 20-ից ավելի ադրբեջանցու է հաղթել: Կհաղթե՞ր արդյոք պատերազմից հետո, եթե մենամարտելու հնարավորություն ունենար, դժվարանում է պատասխանել: Թեմայի շրջանակում օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոնը խոսել է «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում:

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորը խոսել է նաև մանդատը վայր դնելու պատճառների, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունի հետ ունեցած տարաձայնությունների, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «հիասթափվելու» մասին: 

Հարցազրույցը կարող եք դիտել՝ ըստ ներքոնշյալ ենթավերնագրերի.

1․ Մեդալների գույնով հորս չգերազանցեցի (1:24),
2․ 20-ից ավելի ադրբեջանցու եմ հաղթել (04։40),
3․ 2 անգամ զենքով հարձակվել են վրաս (08:02),
4․ Քաղաքական կնքահայր չունեմ (11։07),
5․ Հայրս դեմ էր, որ միանամ ՔՊ-ին (13։17),
6․ Արայիկ Հարությունյանն այլանդակեց սպորտը (19։15),
7․ Ալեն Սիմոնյանը վաստակ չունեցող անձ է (26։52),
8․ Ծառուկյանն էլ իմ վերադասը չէ (29։45),
9․ Կինս դեպրեսիայի մեջ էր (33։36),
10․ Անսխալ է միայն Բարձրյալը (35։44):

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր