Դպրոց չեմ գնացել/ Կարողանում եմ քայլել/ Հաշմանդամություն և սեռական կյանք/Մարությանի հարցով չսխալվեցի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Մեծ տարիքում 2 անգամ կոտրել եմ ոտքս, ինչն ավելի է դժվարացրել քայլելս։ Այդ մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով այն ասեկոսեներին, որոնց համաձայն՝ պաշտոնյան ձևացնում է, թե հաշմանդամություն ունի։

Պատգամավորը նաև խոստովանել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս սիրված լինելու մղում չի ունեցել, ու նաև համակերպվել է այն մտքի հետ, որ Հայաստանում սոցապնախարարը չի կարող սիրված լինել։

Անդրադառնալով պատերազմի պատճառներին, Շուշիի երբեմնի ազատագրման մասին անցյալով խոսելուն՝ Զարուհի Բաթոյանն ընդգծել է, որ 2020-ի իրադարձությունների պատճառն այն էր, որ «շատ էինք ռելաքս եղել»․ «Մենք լավն ենք, վերջն ենք․ ես էլ էի այդպես կարծում, պիտի սթափ նայեինք իրերին»։

Զարուհի Բաթոյանը խոսել է նաև պատերազմից հետո իր պաշտոնանկության պատճառի, քաղաքապետ դառնալու ցանկության, Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում նրա «հասանելիության» ու հաշմանդամություն ունեցող կնոջ սեռական կյանքի վերաբերյալ կարծրատիպերի մասին։

Հարցազրույցը կարող եք դիտել՝ ըստ ներքոնշյալ ենթավերնագրերի.

01:35 Ասում էին՝ ձևացնում եմ, թե հաշմանդամություն ունեմ,
04:58 Դպրոց չեմ գնացել, 1-ին դասարան եմ միայն հաճախել,
06:44 Նախկին լրագրող չի լինում․ լրագրողը միշտ իմ մեջ կա,
09:25 Կանանց սեռական կյանքի մասով կարծրատիպեր կան,
12:33 Չէի հավատում հեղափոխությանը,
16:33 ՀՀ-ում սոցապնախարարը չի կարող սիրված լինել,
20:53 Հարցեր չեմ տվել՝ ինչու պաշտոնանկ արվեցի,
22:49 Եթե այդպես է, բոլորս սորոսական ենք,
25:23 Շուշիի ազատագրման հաղթանակը կորուստ է դարձել, շատ էինք ռելաքս եղել,
32:30 Հայկ Մարությանի հարցով չսխալվեցի,
36:08 Իմ ներսում երկվություն կար․ չգիտեի՝ ով եմ,
37:10 Անձնական կյանքումս հերոս չկա:

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

1.  Մեծ տարիքում 2 անգամ կոտրել եմ ոտքս, ինչը ավելի է դժվարացրել իմ տեղաշարժը։ 
2.  Դասարան չեմ ունեցել, բայց ունեցել եմ դասընկներ։ 
3.  Հաշմանդամություն ունեցող կնոջ սեռական կյանքի մասով կարծրատիպեր կան։ 
4.  Սիրված լինելու մղում չունեի․ համակերպվել էի, որ ՀՀ-ում սոցապնախարարը չի կարող սիրված լինել։ 
5.  Շատ մարդիկ դեռ կարծում են, որ ես նախարար եմ։ 
6.  Իմ պաշտոնանկությունը քաղաքական որոշում էր․ չենք քննարկել աշխատանքի որակը։ 
7.  Որպես թիմի անդամ՝ գուցե մի քիչ պիտի շատ խոսեինք խաղաղության օրակարգի մասին։ 
8.  Մենք լավն ենք, վերջն ենք․ ես էլ էի այդպես կարծում. պիտի սթափ նայեինք իրերին։ 
9.  Ժողովուրդը հոգեթերապիայի կարիք ունի՝ մշտական, մեծ ու երկարատև։ 
10.  Մտածում էի՝ նախարարի պաշտոնից ավելի ծանր միայն քաղաքապետի պաշտոնն է։ 
11.  Նախարար աշխատելու տարիներին 6-7 անգամ ավելի շատ էի ծանրաբեռնված։ 
12.  Մարինե Պետրոսյանն օգնեց հաղթահարել իմ մեջ եղած երկվությունը։ 
13.  Եթե լինի մեկը, ում մասին կմտածեմ, որ կարելի է նրա հետ ընտանիք կազմել, ոչինչ չի խանգարի։