Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

նախագիծ

Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր  «ինչպես քանդել պետությունը»։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբը.

«Երեք տարում փոխվել է.

-         4 Պաշտպանության նախարար

-         4 ԱԱԾ պետ

-         5 Արցախի ՊԲ հրամանատար

-         3 Արտգործնախարար

Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30  տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու  աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ  ջախջախված  ու բարոյալքված բանակ, թշնամու անարգել մուտք ցանկացած պահի, ցանկացած տեղից, ու թշնամու մաքսակետեր քո ճանապարհներին։ Ինչպես քանդվեց պետությունը. հենց այսպես»։

--00—ՄՀ