«Սպուտնիկ V»-ով կրկնակի պատվաստված անձանց մոտ անգամ որևէ գանգատներ չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

սպուտ

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով կրկնակի պատվաստված անձանց մոտ անգամ որևէ գանգատներ չի եղել՝ կապված դեղամիջոցի կողմնակի ազդեցության հետ, այս մասին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է «Կոմերսանտ»-ը։

«Ներկայում որևէ գանգատ կողմնակի ազդեցության վերաբերյալ չի ստացվել»,- ասել է Գինցբուրգը, ապա հավելել «Սպուտնիկ V» դեղամիջոցի կիրառումը և հետագայում վերապատվաստումը քթի սփրեյով, չի բացառվում, որ 100 տոկոսով կպաշտպանի կորոնավիրուսից։

--00—ԼՄ