Պատահական չէ, որ կառավարության օրակարգում բացակայում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Thumbnail

Ադրբեջանցիների կողմից հայ-իրանական միջպետական ճանապարհին վերահսկողության հաստատումը հարցականի տակ է դնում նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հեռանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Առանց կայուն ու ապահով տրանսպորտային կապի գոտին չի կարող դրական արդյունք ապահովել՝ ծառայելով նախևառաջ որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների կարևոր, համակարգաստեղծ օղակ:

Այս առումով ամենևին պատահական չէ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարության օրակարգում գրեթե բացակայում էր ու առ այսօր շարունակում է բացակայել Մեղրիի ազատ տնտեսական գոտու խնդիրները: Վերջիններս, անշուշտ, առաջացել են դեռ նախքան 2018-ի համահայկական ողբերգությունը: Խոսքը, մասնավորապես, հողատարածքների օտարման գործարքների մասին է: Սակայն դրանց անտեսումը նոր պսևդո-իշխանությունների կողմից ի սկզբանե վկայում էր Իրանի հետ հարաբերությունների սնանկացման միտումների մասին, ինչը լիովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարության մեջ»,- գրել է նա:

--00--ԱԹ