Հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Երանոս և Լանջաղբյուր գյուղերի բնակիչների տները

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 2,  24News

․

Օգոստոսի 2-ին, ժամը 01։31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։

***

Օգոստոսի 1-ին, ժամը 23։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Իլիկավանքի» մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել, ինչպես նաև ջրալցվում են Լանջաղբյուր գյուղի բնակիչների տները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Բ․):

Փրկարարները Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի և Այվազովսկու փողոցներում գտնվող առանձնատների նկուղներում կատարել են ջրահեռացման աշխատանքներ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս