Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

․

Վերջին շաբաթվա ընթացքում  լգբտ պրայդի կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները  մտահոգում են նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին: Այդ կապակցությամբ Վիրահայոց թեմը հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ ասված է. 

«Դարեր շարունակ Վրաստանում իրար կողք-կողքի խաղաղ կյանքով ապրում են տարբեր կրոնի ներկայացուցիչ հավատացյալներ:

ժամանակակից իրատեսական կյանքը, ձեռք բերած մեծ նվաճումների հետ միասին, ձևավորեց նաև այնպիսի գաղափարախոսություն, որը հաճախ կոպիտ ձևով և անընդունելի քարոզչությամբ առաջարկում է փոխել դարերի ընթացքում ստեղծված և պահպանված արժեքները, ոչնորմալ երևույթները հայտարարել նորմալ և դարձնել ընդունելի:

Վիրահայոց թեմը հանդես է գալիս հայտարարությամբ  այն մասին, որ մեզ համար անչափ կարևոր է  ազատությունը, մենք հարգում ենք անձի դրսևորման և արտահայտման ազատությունը, սակայն, երբ խոսքը վերաբերում է, այսպես ասած, լգբտ+  պրայդի անցկացմանը, ապա այս պարագայում գործ ունենք ոչ թե արտահայտվելու հանգամանքի, այլ որոշակի խմբի կողմից սեփական ինտիմ կյանքի հրապարակավ քարոզչության և ուրիշների գլխին այն փաթաթելու հետ: Այն, ինչ պլանավորում են, այսպես կոչված «Պրայդի»  կազմակերպիչները, անհամատեղելի է  մեր բարոյականությանը և հակասության մեջ է մտնում համատեղ գոյակցությամբ ձևավորված արժեքների հետ:

Վիրահայոց թեմը դեմ է անբարոյականությունը որպես բարոյականություն  ճանաչելու փորձերին:  

Ավելացնենք նաև այն, որ Վրաստանում լգբտ անձինք իրենց  ապրելակերպի  պատճառով երբեք չեն ենթարկվել հետապնդումների: Իսկ նման «պրայդները» նպատակաուղղված են ոչ թե լգբտ+ անձանց իրավունքների պաշտպանությանը, այլ սպասարկում են  կազմակերպիչների փոքր խմբի ֆինանսական շահերին: Վերջիններս իրենց նպատակին հասնելու համար չեն խուսափում այս հարցի շուրջ արհեստական ճգնաժամ ստեղծելուց և հասարակությունում հակասություն հրահրելուց:  Նրանք առանձնացնում և հասարակությանը հակադրում են նշված կողմնորոշման անձանց և, այսպիսի ակտիվությունների վնասարար  ազդեցությամբ սպառնալիք են ստեղծում ապագա սերունդներին:

Ուստի դիմում ենք  իշխանությանը թույլ չտալ, այսպես կոչված «Պրայդի» անցկացումը, իսկ միջազգային կազմակերպություններին և  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին կոչ ենք անում  այս միջոցառմանը իրենց աջակցությամբ չհիասթափեցնեն Վրաստանի բնակչությանը Վրաստանի  արևմտյան կողմնորոշման հետ կապված մեծ  հույսից»:

--00--ԱՀ