Չեխիայում ավելի քան 180 հազար հավ և բադ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

հավ

Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում և Չեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրԷահիմքի տարածման պատճառով անասնաբույժները 182 500 հավ և ընտանի բադ կոչնչացնեն։ Այս մասին հայտնում է TАСС-ը՝ վկայակոչելով Չեխայի ռադիոկայանը։

Ոչնչացման է ենթակա 175 հազար հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում և 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ քաղաքի շրջանի Զագորնիցի գյուղում:

 Չեխիայում գրանցվել Է թռչնագրիպի 25 օջախ: Վերջին օրերին հանրապետությունում ոչնչացվել Է 150 հազար բադի ավելի քան մեկ երրորդը, որոնք ֆերմերներն օգտագործում են ընտանի թռչնի այդ տեսակի պոպուլյացիայի վերարտադրության համար: Թռչնագրիպն ընթացիկ տարվ սկզբից տարածվել Է գործնականում Չեխիայի ամբողջ տարածքում: Հանրապետության իշխանությունները մտադիր են դիմել Եվրամիությանը՝ թռչնաֆերմաների սեփականատերերին և անհատական ֆերմերներին փոխհատուցումներ վճարելու առաջարկությամբ, որոնք հարկադրված են եղել ոչնչացնելու ընտանի թռչուններին:

Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ պարզել Է, որ ընտանի թռչուններին հիվանդության փոխանցումն իրականցվել Է վայրի բադերի կողմից: Թռչնագրիպով մարդու վարակման ռիսկը գնահատվում Է շատ ցածր:

 Չեխիայում թռչնագրիպի խոշոր բռնկում Էր արձանագրվել 2020 թվականի սկզբին: Այն ժամանակ վարակը նույնպես բերել Էին չվող թռչունները: Կատարվել Է ընտանի թռչնի գրեթե 140 հազար առանձնյակի ոչնչացում:

--00—ՄՀ