Ողբերգական վթար՝ Շիրակում. բախվել են «07»-ն ու բեռնատար «Volvo»-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նկար

Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակիշի  բեռնատարը, գրում է shamshyan.com-ը:

նկար

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

նկար

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Մահացածը 59-ամյա կին է, նա «07»-ի ուղևորն է եղել։

նկար

--00—ԼՄ