ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Մարտի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմանում Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է, գրում է Այս SHAMSHYAN.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները
Դեպքի փաստովհարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:
--00—ԼՄ