Ամրամ Մակինյանը՝ ԱԱԾ-ում տված բացատրության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ամրամ

Ինչպես արդեն հայտնել ենք, փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ կապված։

Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, թե ինչ է ասել ԱԱԾ-ում.

«Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կամ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի  համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կամ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա…
Սպասենք ԱԱԾ-ի արձագանքին»։

--00--ԱՀ