ՊԵԿ որոշ աշխատակիցներ մարտական զենք կրելու թույլտվություն կստանան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

զենք

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 91 կողմ, 6 դեմ և 21 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն ստացել, փոփոխություններ չեն կատարվել:

Նախագիծը ներկայացնելիս նա նաև ընդգծել է, որ օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլոց, մաքսանենգության, նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը։

Հարցի առաջին ընթերցման քննարկման ժամանակ Գասպարյանը նշել էր, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել աշխատակիցների կոնկրետ ցանկ, թե ովքեր իրավունք ունեն կրելու մարտական զենք, նաև հավելել, որ ՊԵԿ աշխատակիցները համապատասխան դասընթացներ են անցնելու ոստիկանության ակադեմիայում:

--00—ԼՄ