ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
«Իրավունքը» գրում է. «Թվում է, թե օրենսդիրների թիվ մեկ քննարկման առարկան այս օրերին պետք է լիներ գերիների շուտափույթ վերադարձի, դեռևս չհստակեցված սահմանների հարցը և մի շարք այլ հետպատերազմյան ծառացած խնդիրների լուծումն ու խորհրդարանական դիվանագիտության ակտիացումը, բայց իրականությունը բոլորովին այլ է:
Իշխող խմբակցության պատգամավորներն այս օրերին ակտիվորեն զբաղված են քաղաքից դուրս գնալու տեխնիկական հարցերով, ինչն ակտիվորեն քննարկում են խորհրդարանական միջանցքներում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դեռևս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կանցկացնեն փակ հավաք Ծաղկաձորում, որի օրակարգը զուտ ենթադրություններ են, բայցև ակնհայտ, որ որոշվելու է քաղաքական թիմի հետագա անելիքներն ու մարտավարությունը:
Պատգամավորները նախատեսում են Ծաղկաձորում մնալ գիշերակացով, իսկ որոշները հետաքրքրվում երեկոյի մանրամասներից՝ արդյոք նախատեսված են իրենց համար առանձին համարնե՞ր, թե՞ «պիժամո փարթի» է լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
--00—ՄՀ