Շուշիի մասով ինձ համար անհասկանալի շատ բաներ կան․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24News   

Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի մասով ինձ համար անհասկանալի շատ բաներ կան։ Նոյեմբերի 6-ին եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ ըստ ՊՆ տեղեկությունների․ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում, լիքը մարտական դրվագներ։ 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ շտաբից և ՊԲ-ից։ Ուսումնասիրել է պետք, չկա պատերազմ, որի ժամանակ տեղեկատվության խզվածք չի առաջանում»,- ասաց նա։

 --00—ՄՀ