Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է հույն հոգևորականին իսլամը վարկաբեկելու համար

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 18 24News  

թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով խիստ քննադատել է հույն հոգևորական, Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի՝ իսլամի հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսը հունական հեռուստաեթերից հայտարարել էր, որ իսլամը ոչ թե կրոն է, այլ քաղաքական կուսակցություն, և իսլամի հետևորդների նպատակը քաղաքական է. նրանք պատերազմի մարդիկ են, թալանի մարդիկ են և իսլամի բուն էությունը հենց դա է։

Թուրքիայի արտգործնախարարությունը, այս հայտարարությունը որակելով որպես իսլամաֆոբիայի արտահայտություն, նշել է, որ համավարակի պայմաններում, երբ անչափ կարևոր են փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, իրենց սուրբ կրոնի հանդեպ նման վիրավորական արտահայտությունները ցավալի են։

--00—ՄՀ