ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է ՀՀ-ին՝ բանակցությունները տապալելու ու այլընտրանք չթողնելու մեջ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

Մելոյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ Փաշինյանին ուղղակի մեղադրելով համամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություն տարածելու մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ռուսերեն լեզվի իմացությունը բավարար է հասկանալու համար, թե մինչև 2018 թվականի ապրիլը ՌԴ-ի կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման նախագիծն ինչպիսի բազում բարենպաստ պայմաններ էր նախատեսում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, ներառյալ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները և Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ շրջանակներում հրավիրվող նիստներին։

Ավելին, հստակ արձանագրվում է, որ կարգավորման այս պայմանները մերժվել են 2018 թվականին պաշտոնական Երևանի կողմից՝ ուղղակիորեն մեղադրելով Հայաստանին բանակցությունները տապալելու ու պատերազմին այլընտրանք չթողնելու մեջ։

ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը հերթական ապացույցն է, թե ինչ է լինում, երբ պրոֆեսիոնալներից հետո պետական կառավարումը ստանձնում են անպատասխանատու դիլետանտները»,- գրել է Մելոյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս