Տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News

ա

Հարգելի արցախցիներ տեղեկացնում ենք, որ տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

Նախօրեին հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից դեկտեմբերի 28-ին 273 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ավելի քան 46 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:

--00--ԱՀ