Կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ստեփանակերտ

«Կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին», - այդ մասին գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ԼՂ-ի պատերազմը լուսաբանող WarGonzon գործակալությունը ևս րոպեներ առաջ հայտնեց այդ մասին՝ նշելով, որ 2 խոշոր պայթյուն է որոտացել Արցախում:

Սա արդեն այս օրվա ընթացքում Ստեփանակերտի 3-րդ հրետակոծումն է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով այս պահին ՌԴ-ում են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

--00—ԼՄ