Փրկարարները Երևանում և մարզերում վարակազերծել են հանրային նշանակության 11225 վայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

աին

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Օգոստոսի 11-20-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 225 վարակազերծում, որից 7 669-ը՝ մարզերում, 3 556-ը՝ Երևանում։

ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

--00—ԼՄ