ԱՄՆ-ում սպանված հայազգի հայտնի գործարարի կինը ևս մահացել է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

արման

«Հրապարակը» գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արմեն Սահակյանի կնոջ կյանքը չի հաջողվել փրկել,  նա հիվանդանոցում մահացել է։ Արմեն Սահակյանն ու կինը ունեին 3 անչափահաս երեխա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ կինը ծանր վիրավորում էր ստացել:

Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը: