ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը առավոտյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Արցախում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությանը և հայտարարել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանված կաննոնների խոստացում է նախատեսվում:
Ըստ Արցախի նախագահի՝ պարետատանը նիստ կլինի, որի ժամանակ երկու կարևոր խստացում կսահմանվի. մեկը կվերարեբերի թաղումներին քաղաքիցների մասնակցության սահմանափակումներին, մյուսը՝ Արցախ մուտք գործելիս կորոնավիրուսի թեստավորման բացասական պատասխանի վերաբերյալ թղթի պարտադիր առկայությանը:
«Գրեթե ամեն օր 500-600 մարդ Հայաստանից Արցախ ելումուտ ունի, հետևաբար ամեն օր Արցախ մուտք գործել է թույլատրվում վարակի համար պոտենցյալ աղբյուր հանդիսացող քաղաքացիների։
Այսօր պարետատանը ծանր հանձնարական է լինելու, բայց պետք է կյանքի կոչել, այն է՝ սահմանը հատել միայն ձեռքին ունենալով COVID-19-ի բացասական արդյունք։ Նշեմ, որ
Պաշտպանության բանակը վաղուց օգտագործում է այդ պրակտիկան։ Կհանձնարարենք անցակետերում ունենալ արագ թեստի հնարավորություն այն քաղաքացիների համար, որոնք եկել են ու համապատասխան թուղթը չունեն։ Սա առաջին ամենախիստ կանոնն է լինելու, որը պիտի իրականացնեք։
Մուտք գործող բոլոր անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից ընդունված կանոններին և պահպանեն դրանք», - ասել է Հարությունյանը, ապա հայտարարել, որ թեև այս պահին չկա դիմակը պարտադիր կրելու պահանջ, սակայն իր համոզմամբ դա մոտ ապագայում պետք է պարտադիր դառնա։
Արցախի նախագահը նաև հայտարարել է, որ Արցախում կորոնավիրոսով վարակման դեպքերը լինում են հատուկենտ և վերահսկելի, և որ խստացումները պայմանավորված են ՀՀ-ում վարակիրների դինամիկայի աճով:
--0--ԼՄ