Երևանից Արցախ վերադառնալիս Արայիկ Հարությունյանը COVID-19-ի արագ թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

ար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Արցախ: «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում նա, ինչպես որ սահմանված է պարետի որոշմամբ, կորոնավիրուսի թեստ է հանձնել:

«Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր:

Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»,-գրել է Արայիկ Հարությունյանը և հրապարակել թեստի պատասխանը:

1

--00—ԼՄ